National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.07.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 4

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նախագծով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները՝ նպատակ ունենալով ապահովելու պատվիրակությունների գործունեության արդյունավետությունը: Ամրագրվել է պատվիրակության անդամների անձնական պատասխանատվության խնդիրը, թվարկվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խարսխվի խորհրդարանական պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործունեությունը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ՀՀ ԱԺ որոշմամբ միջխորհրդարանական կապերի, խորհրդարանական դիվանագիտության իրականացման համատեքստում օժտված լինելով համապատասխան գործառույթներով, որոշակի դերակատարություն է ստանձնում այդ աշխատանքների համակարգման հարցում, ինչն ամրագրված է փաստաթղթում:

Քննարկումների արդյունքում ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը հաստատվել է:

Այնուհետեւ քննարկվել է «Ազգային ժողովի բարեկամական խմբեր ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը եւս ներկայացրել է Արմեն Աշոտյանը: Նշվել է, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, առաջարկվել է 58 բարեկամական խմբերին ավելացնել եւս մեկը՝ Հայաստան-Հորդանան բարեկամական խումբը:

ՀՀ ԱԺ խորհրդի անդամները քննարկումների արդյունքում հաստատել են վերոնշյալ նախագիծը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am